Չորեքշաբթի, 19.01.2022, 05:30
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 24 » 23.12.2013-ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ԻՆՍՈՒԼԻՆԻ ԵՎ ՀԱԿԱԴԻԱԲԵՏԻԿ ՀԱԲԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ
18:25
23.12.2013-ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ԻՆՍՈՒԼԻՆԻ ԵՎ ՀԱԿԱԴԻԱԲԵՏԻԿ ՀԱԲԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը` երկու ամսվա կտրվածքով:
Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։
Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով հատկացվել են հոգեմետ դեղեր:
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև 2014 թվականի 2-րդ տասնօրյակը:


Դիտումներ: 447 | Ավելացրեց: kajan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ՈՐՈՆԵԼ

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Դեկտեմբէր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0