Հինգշաբթի, 21.11.2024, 10:10
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՄԱՆԿԱԲՈՒՅԺՆԵՐ

ՀԵՐՄԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ -մանկաբույժ.
1986թ-1995թ-ը սովորել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
1995-1996 թթ.-ին որպես ինտերն-բժշկուհի աշխատել է N2 մանկական հիվանդանոցում, որից հետո աշխատանքի է նշանակվել N3 մանկական պոլիկլինիկայում, որպես թաղամասային մանկաբույժ: Մինչև առ այսօր աշխատում է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում որպես թաղամասային մանկաբույժ: Ստացել է բազմաթիվ հավաստագրեր և շնորհակալգրեր: Վերջին վերապատրաստումներից են՝
09.11.2009թ-ից մինչև 13.11.2009թ անցել է կատարելագործում «Աղետների բժշկության ծառայության կազմակերպումը թեմայով:
Բժշկուհու նախասիրություններն են ընթերցանությունը, երաժշտությունը և խոհանոցում աշխատելը:

ԱՆԱՀԻՏ  ԲԱՐՍԵՂՅԱՆ  - մանկաբույժ.
Ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը 1980 թվականին:
Ինտերնատուրան անցել է Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ 1980-1981թվականներին: Մասնագիտությամբ մանկաբույժ է:
1981 թվականի սեպտեմբերի 17-ից առ այսօր աշխատում է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»  ՊՓԲԸ-ում,  որպես թաղամասային մանկաբույժ: Անցել է մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումներ : Վերջին վերապատրաստումներից է՝
16.06.2008թ-ից մինչև 04.07.2008թ անցել է կատարելագործում «Սրտի բնածին արատներ» թեմայով:
09.11.2009թ-ից մինչև 13.11.2009թ անցել է կատարելագործում «Աղետների բժշկության ծառայության կազմակերպումը» թեմայով:
Բժշկուհու նախասիրություններն են՝ մասնագիտական նորամուծություններից տեղեկացված լինելը և հանգիստը բնության գրկում:

ՎԵՐԳՈՒՇ  ՂԱՐԱԽԱՆՅԱՆ-մանկաբույժ.
1981թ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը՝ մանկաբուժություն մասնագիտությամբ:
1993-1999թթ. համատեղությամբ աշխատել է թիվ 2 մանկական հիվանդանոցում, որպես հերթապահ բժիշկ:
2004թ.-ից աշխատում է  Վանաձորի թիվ 3 համաբուժարանում, որպես  թաղամասային մանկաբույժ:
2001թ.-ից մինչև այժմ դասավանդում է Վանաձորի պետական բժշկական քոլեջում:
1995-2001թթ. հանդիսացել է թիվ 2 համաբուժարանի արհկոմի նախագահը:
Անցել է մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ և ստացել շնորհակալագրեր: Վերջին վերապատրաստումներից է՝
06.04.2009թ-ից մինչև 17.04.2009թ անցել է կատարելագործում «Առողջ երեխայի բուժհսկողությունը տեղամասում ա/ խորհրդատվություն բ/ նորածնի վարում» թեմայով:
20.04.2009թ.-ից 24.04.2009թ. անցել է «Մանկական գաստրոէնթերոլոգիայի ժամանակակից հարցերը» թեմայով:
11.10..2010թ.-ից  մինչև 15.10.2010թ. անցել է «Շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդությունները մանկական հասակում» թեմայով:
Բժշկուհու նախասիրություններն են  մանկավարժությունը, ընթերցանությունը:

ՎԱՐՅԱ  ԲԱԼԹԱՋՅԱՆ -մանկաբույժ.
1955-1961թթ սովորել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 
1964թ-ից առ այսօր աշխատում է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»  ՊՓԲԸ-ում, որպես թաղամասային մանկաբույժ համատեղությամբ նաև մանկական ռևմոկարդիոլոգ: 
Անցել է մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ և ստացել շնորհակալագրեր: Վերջին վերապատրաստումներն են՝
16.06.08թ.-04.07.08թ. «Սրտի բնածին արատներ»  թեմայով: 
17.05.10թ-21.05.10թ. «Արյան հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները. թեմայով: 
24.05.10թ.-28.05.10թ. «Տագնապը, վախը, ագրեսիան նորմայում  և պաթոլոգիայում» թեմայով:

ՆՎԱՐԴ  ՄԱԴՈՅԱՆ –մանկաբույժ.

1982 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:

Ինտերնատուրան անցել է Երևանի թիվ 4 կլինիկական մանկական հիվանդանոցում՝ 1982թ.- 1983թ:Մասնագիտությամբ մանկաբույժ է:

1983թ.–ից աշխատել է Կիրովականի թիվ  3 բուժմիավորումում, որպես թաղամասային մանկաբույժ:

1990թ.-ից  աշխատել է թիվ 1 մանկական բուժմիավորումում, որպես թաղամասային մանկաբույժ:

1996թ.-ից առ այսօր աշխատում է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»  ՊՓԲԸ-ում :

Անցել է մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ և ստացել շնորհակալագրեր: Վերջին վերապատրաստումնրն են՝

26.10.2009թ.-ից մինչև 30.10.2009թ.  անցել է կատարելագործում «Ամոքիչ պալիատիվ օգնություն»  թեմայով:

09.11.2009թ-ից մինչև 13.11.2009թ անցել է կատարելագործում «Աղետների բժշկության ծառայության կազմակերպումը» թեմայով:

Բժշկուհու  նախասիրությունն է ընթերցանությունը, հեռուստացույց դիտելը և երաժշտությունը:


RSS

ՈՐՈՆԵԼ

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0