1982թ-1988թ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը:
1988թ-ի օգոստոսի 1-ից անցել է ինտերնատուրան, ք. Կիրովականի առաջին բուժ միավորումում:
1989թ.-ի օգոստոսի 1-ին ավարտել է ինտերնատուրան և նշանակվել է առաջին բուժ միավորման N3 մանկական պոլիկլինիկայում, որպես թաղամասային մանկաբույժ:
2004թ,-ից ազատվել է թաղամասային մանկաբույժի պաշտոնից և նշանակվել է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ բուժական գծով տնօրենի տեղակալ:
2006 թվականից Լոռու մարզպետի հրամանով նշանակվել է Գուգարքի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ:
Անցել է վերապատրաստումներ և ստացել բազմաթիվ հավաստագրեր և շնորհակալագրեր:
Ռուզաննա Իսպիրի Քառյան-գլխավոր հաշվապահ
1980թ.-1982թ.–ին սովորել է Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսական մինիստրության Գուգարքի շրջանի Գուգարքի գյուղատնտեսության Սովխոզ տեխնիկումի հաշվապահական հաշվառում գյուղատնտեսության մեջ:
1982թ.-ից աշխատել է Կիրովականի քաղսովետի առողջապահության բաժնի կենտրոնացված հաշվապահությունում, որպես գանձապահ-հաշվետար:
1982թ.-ին սովորել է ՍՍՀՄ մինիստրների խորհրդին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության հաշվային աշխատողների պատրաստման և որակավորման բարձրացման գլխավոր վարչությունում:
1983թ.-ից աշխատել է գույքային բաժնում հաշվապահ:
1996թ.-ից աշխատում է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ –ում գլխավոր հաշվապահ:
Մասնակցել է հաշվապահական հաշվառման սեմինարների և ունի բազմաթիվ վերապատրաստումներ: