ՈՒրբաթ, 26.04.2024, 21:40
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր էջ » Ֆայլեր » ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
09.12.2013, 21:51

1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
2 Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո երկու ամիս հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
Ընկերության ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Հիմնադրի կողմից /բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի/, որը որոշում է՝
 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը:
 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է Հիմնադիրը կամ նրա կողմից նշանակված անձը:
3 Ընկերությունում տնօրենների խորհուրդ /կամ ֆիտորդ խորհուրդ/ չի ստեղծվում և նրա իրավասություններն իրականացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:
4 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
 1/ Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.
  2/ Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը.
  3/ Ընկերությունը վերակազմակերպելու և լուծարելու մասին որոշման ընդունումը.
  4/ բաժնետերերի անվանական արժեքի փոքրացումը /տարանջատումը/ և մեծացումը /համախմբումը/.
  5/ Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը օրենքով նախատեսված դեպքում.
  6/ հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,
  7/ ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը
  8/ Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, վերստուգող հանձնաժողովի /վերստուգողի/ տարեկան հաշվետվությունների հաստատումը.
  9/ Ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի հաստատումը.
  10/ Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և շահաբաժինների չափի հաստատումը.
 11/ Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը.
  12/ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը
  13/ Ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը
 14/ Ընկերության սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամների ստեղծումը և օգտագործումը, դրանց հատկացումների կարգի և չափերի հաստատումը.
  15/ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների և դրանց պահպանման ձևերի որոշումը.
  16/ Ընկերության կողմից թողարկված արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների գների հաստատումը, բացառությամբ պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գների.
 17/ Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
18/ Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների / վերստուգողի/ ընտրությունը և նրանց /նրա/ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
  19/ Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
 20/ Ընկերության տնօրենի, վերստուգող հանձնաժողովի անդամների /վերստուգողի/, Ընկերության այլ ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների որոշումը, Ընկերության աուդիտ իրականացնող անձի վարձատրության չափի սահմանումը.
  21/ Ընկերության տնօրենի գործունեության վերահսկումը
22/ Ընկերության վարևակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը
  23/ Ընկերության կողմից այլ տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների /այդ թվում` դուստր և կախյալ/ հիմնադրումը /մասնակցությունը/.
 24/ Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, ինչպես նաև հիմնարկների ստեղծումը, դրանց կանոնադրությունների հաստատումը.
  25/ այլ կազմակերպություններին մասնակցելը
 26/ Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
 27/ օրենքով նախատեսված` բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ տնօրենների խորհրդի /դիտորդ խորհրդի/ իրավասությանը վերաբերող այլ հարցերի լուծումը:
5 Սույն կանոնադրության 1.4 կետի 1-8, 10-14, 17-21 և 23-26 ենթակետերով նախատեսված հարցերը հանդիսանում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը և չեն կարող փոխանցվել Ընկերության տնօրենի իրավասությանը, իսկ 1.4 կետի 9, 15, 16, 22 ենթակետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև օրենքով բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը չվերապահված այլ հարցերը կարող են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ փոխանցվել Ընկերության տնօրենի իրավասությանը:
6 Բացաոությամբ սույն կանոնադրության 9.4 կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է Հիմնադիրը կամ նրա կողմիցլիազորված անձը /անձինք/` Հիմնադրի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում:
Հիմնադրի լիազոր ներկայացուցիչ կարող են նշանակվել միայն պետական կառավարման մարմինների ապարատի պատասխանատու աշխատողները:
7 Սույն կանոնադրության 9.4 կետի 3-րդ ենթակետով նախատեսված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից:
8 Հիմնադրի կողմից լիազոր ներկայացուցիչներ չնշանակելու դեպքում Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավադությանը վերապահված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են անմիջականորեն Հիմնադրի կողմից: 
9 Եթե Հիմնադրի կողմից նշանակվել են մեկից ավելի լիազոր ներկայացուցիչներ, ապա սույ կանոնադրության 9.4 կետի 1, 6, 7 ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող համապատասխան ձայնի իրավունքով լիազորված լիազոր ներկայացուցիչների ձայների երեք քառորդով, իսկ մնացած հարցերի վերաբերյալ` ձայնի պարզ մեծամասնությամբ:
10 Սույն կանոնադրության 9.4 կետի 4, 5, 7, 16, 22, 23, 24, 25, 26 ենթակետերով նախատեսված դեպքերում բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից որոշումներն ընդունվում են Ընկերության տնօրենի ներկայացմամբ:
11 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն Ընկերության տնօրենը, ինչպես նաև վերստուգող հանձնաժողովի անդամները /վերստուգողը/ և աուդիտն իրականացնող անձը:
12 Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության գործադիր մարմինը` Ընկերության տնօրենը:
Ընկերության տնօրենի իրավասությանն է պատկանում օրենքով կամ սույն կանոնադրությամբ սահմանված Ընկերության նաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության մեջ չմտնող բոլոր հարցերի լուծումը:
Ընկերության տնօրենը կազմակերպում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը:
Ընկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Ընկերության տնօրենի հետ պայմանագրիը կնքում է Հիմնադիրը:
Ընկերության տնօրենը`
 1/ տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում Ընկերության անունից,
 2/ ներկայացնում է Ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում,
 3/ առանց լիազորագրի գործում է Ընկերության անունից,
 4/ տալիս է լիազորագրեր,
 5/ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
 6/ բանկում բացում է Ընկերության հաշվարկային / այդ թվում` տարադրամային / և այլ հաշիվներ
7/ առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ,
8/ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը և հաստիքացուցակը,
9/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
10/ սահմանված կարգով աշխատանքի է ընդունվում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին
11/ աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
Ընկերության տնօրենի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով, սույ կանոնադրությամբ և Ընկերության հետ կնքված պայմանագրով:
Ընկերության տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համաձայնությամբ:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ունի ցանկացած ժամանակ լուծել Ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագիրը:


Կատեգորիա: ՄԵՐ ՄԱՍԻՆ | Ավելացրեց: kajan
Դիտումներ: 217 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ԲԱԺՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ [10]
ՄԵՐ ՄԱՍԻՆ [13]

ՈՐՈՆԵԼ

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0