ՈՒրբաթ, 26.04.2024, 23:54
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր էջ » Ֆայլեր » ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ԵՎ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ
09.12.2013, 21:55

1 Ընկերությունն ունի պահուստային կապիտալ:
Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային կապիտալ` կանոնադրական կապիտալի 15%-ի չափով:
  Եթե պահուստային կապիտալը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ կապիտալին կատարվում են շահույթի 5%-ի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
  Պահուստային կապիտալն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթն այդ նպատակին չի բավարարում:
Պահուստային կապիտալը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար /բացի օրենքով սահմանված դեպքերից/:
2 Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահաբաժինների վճարման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ կապիտալներ:
3 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
  Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական կապիտալից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական կապիտալի մեծությունն Ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի:
  Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտրվների արժեքն օրենքով սահմանված՝ փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է որոշում ընդունել իր լուծարման մասին:
 Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության Հիմնադիրը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով:


Կատեգորիա: ՄԵՐ ՄԱՍԻՆ | Ավելացրեց: kajan
Դիտումներ: 580 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ԲԱԺՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ [10]
ՄԵՐ ՄԱՍԻՆ [13]

ՈՐՈՆԵԼ

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0