Գլխավոր էջ » Ֆայլեր » ՄԵՐ ՄԱՍԻՆ |
09.12.2013, 21:32 | |
1 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում 11800000 դրամ, որը կազմում է 1180 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Բոլոր1180 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, որի անունից բաժնետոմսերի կառավարման իրավասություննեն իրականացնում է Հիմնադիրը: 2 Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու և ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից: ա/ Կանոնադրական կապիտալի չափի մեծացումը: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է մեծացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են: Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն Ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում: Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց հետո կարող է՝ - շահույթի մի մասը ներդնել կանոնադրական կապիտալում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր. - իրեն պատկանող կանոնադրական կապիտալի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական կապիտալ: Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար: բ/ Կանոնադրական կապիտալի չափի փոքրացումը: Ընկերության կանոնադրական կապիտալի չափ փոքրացումը կարող է կատարվել՝ - բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ, - բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռք բերմամբ և մարմամբ: Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով նրա չափը կդառնա ավելի փոքր, օրենքով սահմանված Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափից: Կանոնադրական կապիտալի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում Ընկերությանը չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր: Դրանց փոխարեն Ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր: Ընկերության կանոնադրական կապիտալի փոքրացմամբ և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության կանոնադրական կապիտալի փոքրացման պատճառով բաժնետիրոջ վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո: Հաստատված է ԳՐԱՆՑՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության Լոռու ՀԱՅԱՍՏԱՆԻ Մարզպետի 5. 11. 2007թ.թիվ 357Ա Որոշմամբ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 08 01 1996Թ' Գրանցման թիվ 26.140.00695 Վկայական 01 Ա 021546 Վերակազմավորման գրանց. օրը10.04.1998 15.10.1999թ գրանցված կանոնադրություն Թիվ 004.3 փոփոխությունը գրանցված է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոոնական մարմնի կողմից 07.11.2007թ Պետական ռեգիստրի ղեկավար Մ. Մարտիրոսյան | |
Դիտումներ: 299 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |