Հինգշաբթի, 25.04.2024, 00:14
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր էջ » Ֆայլեր » ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
09.12.2013, 21:25

1 Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել Ընկերության՝ սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2 Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

3 Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում

4 Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր ֆիրմային անվանմամբ և ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, կարող է ունենալ օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ:

5 Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պատավորությունների համար:

Հիմնադիրն պատասխանատու չէ Ընկերության պատավորությունների համար:

6 Ընկերությունը կարող է լինել այլ տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների /այդ թվում՝ դուստր և կախյալ/ հիմնադիր /մասնակից/, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7 Ընկերությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների տարածքում:

Սոցիալ - մշակույթային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկներ:

Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, ինչպես նաև հիմնարկները իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա: 

8 Ընկերությունն իրավունք ունի.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված շահույթը,

ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ-ում և այլ պետություններում ստանալ բանկային, ապրանքային և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր կնքել պայմանագրեր

ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն՝ առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով.

ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել և ինքնուրույն տնօրինել, այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին,

ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իր մատակարարներին և արտադրանքը սպառողներին:

9 Ընկերությունը պարտավոր է.

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ.

  ապահովել Ընկերության փաստաթղթերի / Ընկերության կանոնադրությունը, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող, Ընկերության ներքին փաստաթղթերը, մասնաճյուղերի, ներկայացուցիչների և հիմնարկների կանոնադրությունների, տարեկան հաշվետվությունների հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի/ պահպանումը.

 տնտեսական ընկերությունների մասին օրենքներով սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել կախյալ ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ.

    կրել օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտավորություններ:


Կատեգորիա: ՄԵՐ ՄԱՍԻՆ | Ավելացրեց: kajan
Դիտումներ: 235 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ԲԱԺՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ [10]
ՄԵՐ ՄԱՍԻՆ [13]

ՈՐՈՆԵԼ

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0