Շաբաթ, 20.04.2024, 04:55
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր էջ » Ֆայլեր » ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵՎ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄԸ
09.12.2013, 22:05

1 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը և վերստուգումը իրականացնելու համար Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով /վերստուգող
 Վերստուգող հանձնաժողովը /վերստուգողը/ հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին, այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը: 
 Վերստուգող հանձնաժողովի /վերստուգողը/ գործունեության կարգը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթերով` Վերստուգող հանձնաժողովի /վերստուգողը/ կանոնակարգով: 
 Վերստուգող հանձնաժողովը /վերստուգողը/ իրավունք ունի իրականացնել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով:
 Վերստուգող հանձնաժողովը /վերստուգողը/ իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարում: 
 Վերստուգող հանձնաժողովի /վերստուգողի/ պահանջով նրան պետք է ներկայացնել Ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:
 Վերստուգող հանձնաժողովի անդամները /վերստուգողը/ ընտրվում են /է/ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով: 
 Վերստուգող հանձնաժողովի անդամները /վերստուգողը/ հաշվետու են /է/ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին: 
 Վերստուգող հանձնաժողովի անդամների /վերստուգողի/ վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
 Վերստուգող հանձնաժողովի անդամ /վերստուգող/ կարող են /է/ լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք /անձը/: 
 Վերստուգող հանձնաժողովի նախագահը ընտրվում է Վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա:
3 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտներին / կազմակերպություն կամ ֆիզիկական անձինք /` կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր: Ընկերության աուդիտն իրականացնող անձն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն: 
  Ընկերություն աուդիտն իրականացնող անձը հաստատվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերություն աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է Ընկերության տնօրենի հետ պայմանագիրը կնքվում է Ընկերության տնօրենի կողմից, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:


Կատեգորիա: ՄԵՐ ՄԱՍԻՆ | Ավելացրեց: kajan
Դիտումներ: 325 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ԲԱԺՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ [10]
ՄԵՐ ՄԱՍԻՆ [13]

ՈՐՈՆԵԼ

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0