ՈՒրբաթ, 26.04.2024, 04:21
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր էջ » Ֆայլեր » ԿԱՆՈՆՆԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
07.12.2013, 16:08

I. Ընդհանուր դրույթներ.
1 Սույն կարգապահական կանոնները կանոնակարգում են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա ՓԲԸ-ի աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
2. Սույն կանոններով սահմանված դրույթների և աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դրույթների միջև հակասությունների դեպքում կիրառվում են աշխատանքային օրենսդրության դրույթները:
3. Եթե սույն կանոնները պարունակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա սույն կանոնների այդ դրույթներն իրավաբանական ուժ չունեն:
4. Սույն փաստաթուղթը համարվում է Ընկերության ներքին իրավական ակտ: Այն ընդունված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են Ընկերության հետ աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական հարաբերությունների մեջ գտնվող անձանց վրա: 
5. Ընկերության տնօրենը ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր:
6. Ընկերության տնօրենի կողմից ընդունվող իրավական ակտ է համարվում հրամանը: Այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ:
7. Ընկերության տնօրենի կողմից ընդունված իրավական ակտն ուժի մեջ է մտնում համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:
8. Եթե անհատական իրավական ակտով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ աշխատողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտն ուժի մեջ են մտնում՝ 
  ա) աշխատողներին ծանոթացնելու և հրամանի օրինակի վրա համապատասխան ստորագրություն դնելու միջոոցով,
  բ) աշխատավայրից դուրս գտնվող աշխատողներին (գործուղման, ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա և նպատակային արձակուրդում գտնվողներին) պատշաճ կարգով իրազեկման միջոցներ են համարվում նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ համակարգչային բարձր տեխնոլոգիաներով (համացանցեր, հեռակապային SMS-ներ, հեռախոսներ և այլն), պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
  գ) աշխատանքի ընդունման, աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերում ընդունված իրավական ակտերը տրամադրվում են աշխատողին` այն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում: 
9. Տնօրենի ներքին և անհատական իրավական ակտերը պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
II. Աշխատողներին աշխատանքի ընդունումը. 
. Ընկերությունում աշխատանքի կարող են ընդունվել, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները: 
III.   Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը.
Ընկերությունում աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը աշխատողի և գործատուի միջև կնքվող (ստորագրվող) գրավոր աշխատանքային պայմանագիրն է, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից ընդունված հրամանը: Աշխատանքային հարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, եթե աշխատողները աշխատանքի են ընդունվում` մրցույթով, որակավորման քննությամբ կամ զբաղեցնում են այնպիսի պաշտոններ կամ կատարում այնպիսի աշխատանքներ, որոնք պահանջում են սոցիալական և իրավական լրացուցիչ երաշխիքներ կամ էլ գրավոր աշխատանքային պայմանագիր է կնքվում կողմերից որևէ մեկի պահանջով: Աշխատանքի ընդունման մասին տնօրենի հրամանը և աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ունեն միևնույն իրավաբանական ուժը: Հետևաբար, հետայսու տեքստում օգտագործված ՙաշխատանքային պայմանագիր՚ արտահայտությունը նույնականացված է աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտի (հրամանի) հետ: 
Ընկերությունում առկա թափուր աշխատատեղը կարող է համալրվել  մրցույթով, Մրցույթի անցկացման կարգը և մրցույթի ներկայացվող աշխատատեղերի կամ պաշտոնների ցանկը սահմանվում է Ընկերության տնօրենի ներքին իրավական ակտով:
Որպես կանոն մրցույթի է ներկայացվում բարձր աշխատավարձով, նորմալ աշխատանքային պայմաններով այն աշխատատեղը, որը զբաղեցնելու ցանկություն ունեցող անձից պահանջում է բարձր մասնագիտական գիտելիքներ, աշխատանքային ունակություններ և կարողություններ (շփումներ, ներկայացուցչություն և այլն): 
Քանի որ լավագույն աշխատող ընտրելու հավանականությունն մեծ է շատ դիմորդների դեպքում, հետևաբար Ընկերությունը որպես լայնամասշտաբ իրազեկման միջոց ընտրում է հեղինակավոր և առավել հայտնի զանգվածային լրատվության միջոցներով հայտարարությունները, որոնք մրցույթի ներկայացված աշխատատեղի մասին պետք է պարունակեն հետևյալ պարտադիր տեղեկությունները.
• Ընկերության լրիվ և ամբողջական անվանումը, գտնվելու վայրը,
• թափուր պաշտոնի անվանումը,
•թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված առանձնահատկությունները (աշխատավարձը, աշխատանքի պայմանները, տվյալ պաշտոնը զբաղեցնող անձի իրավունքներն ու պարտականությունները, կարգապահական կանոները, թափուր աշխատատեղը զբաղեցնող անձից պահանջվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների նկատմամբ պահանջները և այլն): Այս ցանկը տարբեր աշխատատեղերի համար կարող է փոփոխվել.
•մրցույթի պայմանները (ներկայացվող փաստաթղթերի ցանկը` անձնական փաստաթղթեր, մրցույթին ներկայացվող նախագծեր և այլն), մրցույթի ձևը (փուլերը), մեկից ավելի հաղթող ճանաչվելու դեպքում նախապատվության իրավունքը և այլն),
• մրցույթի օրը և ժամը:
Մրցույթը կարող է իրականացնել Ընկերությունը կամ Ընկերության կողմից պատվիրված այլ մասնագիտացված ծառայություն: 
Եթե մրցույթն իրականացնում է Ընկերությունը, ապա նա ինքնուրույնաբար է սահմանում մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը (կարող է տնօրենի հրամանով ստեղծվել մրցույթային հանձնաժողով, սահմանվեն հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, հաստատվեն մրցույթի անցկացման կանոնակարգը և այլն):
Եթե մրցույթ իրականացնելու համար Ընկերությունը օգտվում է մասնագիտացված կազմակերպության ծառայություններից, ապա նրանց միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով: 
Բոլոր դեպքերում մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (պայմանագիր կնքելու օրը, վայրը և այլն) սահմանում է Ընկերությունը:
Մրցույթը տեղի է ունենում հայտարարությամբ նշված ժամկետում: Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, հայտարարվում է կրկնակի մրցույթ` այդ մասին նույնպես տրվում է հայտարարություն:
Եթե մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել, ապա հաղթողի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր (հիմնական կամ համատեղությամբ, որոշակի կամ անորոշ ժամկետով):
Մրցութային կարգով աշխատանքի ընդունվածանձի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր` առանց փորձաշրջանի: 
Աշխատակազմի կառավարաման բաժինը տվյալ աշխատատեղը զբաղեցնելու ցանկություն ունեցող անձից ստանալով աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակները ներկայացվում է տնօրենին` ստորագրության և կնքման: Աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին անհատական իրավական ակտը ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում, իսկ աշխատանքային պայմանագիրը` այն կնքելու օրը: Ստորագրված և կնքված աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) մյուս օրինակները սահմանված կարգով պահվում են աշխատակազմի կառավարաման բաժնում: Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը: Աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) ստանալուն հաջորդ օրվանից դիմումատուն համարվում է Ընկերության աշխատող, եթե աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) այլ ժամկետ սահմանված չէ: Տնօրենի կողմից համապատասխան լիազորություններ ունեցող Ընկերության պաշտոնատար անձը` աշխատողին աշխատանքի անցնելուց առաջ ծանոթացնում է` ա) Ընկերության ներքին կարգապահական կանոններին, բ) աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին. գ) կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), դ) աշխատանքի պայմաններին: Այնպիսի աշխատանքների կատարումը, որոնք համաձայն ՀՀ կառավարության որոշման պահանջում են պարտադիր բժշկական զննություն, ապա այդպիսի աշխատանք կատարողները համապատասխան գրանցամատյաններում ստորագրում են, որ ծանոթացել են տնօրենի հրամանով հաստատված պարտադիր բժշկական զննություն ժամանակացույցին: Նոր աշխատողին, իսկ հին աշխատողներին նաև պարբերաբար աշխատանքի պայմաններին ծանոթացնելու իրավասությունները տնօրենի հրամանով վերապահվում է աշխատողների աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման գծով մասնագետին (ինժեներին) կամ տնօրենի հրամանով նման լիազորություններ ունեցող այլ աշխատողին, ներքին կարգապահական կանոններին ծանոթացնելու իրավասությունը` աշխատակազմի կառավարաման բաժնի պետին, աշխատավայրում աշխատողի աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին` տվյալ ստորաբաժանման ղեկավարին կամ աշխատողի անմիջական ղեկավարին: Նոր աշխատողին կոլեկտիվ աշխատանքային պայմանագրին (դրա առկայության դեպքում) ծանոթացնելու լիազորությունը վերապահվում է աշխատավորների ներկայացուցիչների (արհեստակցական միություններ, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված մարմին): Նշված իրավական ակտերին և փաստաթղթերին աշխատողին ծանոթացնելուց հետո, տնօրենը` հիմք ընդունելով աշխատանքային պայմանագիրը հրամանով թույլատրում է աշխատողին անցնել աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) նախատեսված իր պարտականությունների կատարմանը: Հրամանի բացակայության դեպքում, նույն հիմքերով աշխատակազմի կառավարաման բաժինը, տնօրենի հանձնարարությամբ տեղեկանք է տալիս աշխատողին աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) նախատեսված իր պարտականությունների կատարմանն անցնելու թույլտվության մասին: Նշված հրամանի կամ տեղեկանքի բնօրինակը պահվում է կադրերի բաժնում, իսկ պատճենները տրվում է աշխատողին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց անմիջական ղեկավարության ներքո աշխատում է, կամ որոնց իրավասությունների և պարտականությունների շրջանակները կարող են առընչվել աշխատողի աշխատանքային գործառույթների իրականացման հետ (հաշվապահություն, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման ծառայություն և այլն): Աշխատողի աշխատանքի ներկայանալու օրվանից մինչև աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) նախատեսված պարտականությունների անցման օրն ընկած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավել, քան երեք օրվա համար վճարումը կատարվում է աշխատողի միջին ժամային (օրական) աշխատավարձի հաշվարկով: Տնօրենը, որպես կանոն, աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը կնքում է անորոշ ժամկետով: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքվում են այն աշխատողների հետ, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` կախված կատարվելիք աշխատանքների բնույթից կամ կատարման պայմաններից (օրինակ` մինչև տվյալ բնակավայրում կատարվող աշխատանքների ավարտը, կամ մինչև կոնկրետ որևէ ծրագրով կատարվող և առանձին ֆինանսավորման աղբյուր ունեցող աշխատանքների ավարտը և այլն): Առանձին դեպքերում տնօրենը հաշվի առնելով աշխատողի աշխատանքային փորձի պակասը, որակավորման և կրթության անհամապատասխանությունը կամ աշխատողի ցանկությունը կարող է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքել մինչև երեք ամիս փորձաշրջանով: Ընկերությունը սույն գլխի 2.1 կետում նշված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համահավասար իրավունքով աշխատանքի կարող է ընդունել օտարերկրյա քաղաքացիներին` պահպանելով օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: 
1    Զինապարտ քաղաքացիաների աշխատանքի ընդունումը. 
Աշխատանքի ընդունման ժամանակ զինապարտ քաղաքացիներից անհրաժեշտ է պահանջել զինվորական գրքույկը, իսկ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից զինվորական կոմիսարիատների կողմից տրված համապատասխան փաստաթուղթը: Նշված տեղեկատվությունը, ինչպես նաև, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման իրողությունը պետք է հաշվառել զինապարտների գրանցամատյանում և համապատասխան ձևանմուշի թերթիկը լրացնել և ներկայացնել զինապարտի բնակության (հաշվառման) վայրի զինվորական կոմիսարիատ: 
2  Ընկերություն գործուղված այլ գործատուի ներկայացուցչի աշխատանքի անցնելու թույլտվությունը. 
Ընկերություն գործուղված աշխատողը կարող է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ծառայության կողմից Ընկերությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո: 
3 Այլ աշխատանքի փոխադրումը.
Տնօրենն անհրաժեշտության դեպքում (պարապուրդ և այլն), հրամանով, կարող է աշխատողին նույն աշխատավայրում փոխադրել աշխատողի առողջական վիճակին չհակացուցված, մաuնագիտությանը և որակավորմանը համապատասխանող (առանձին դեպքերում կարող է նաև չհամապատասխանել) այլ աշխատանքի: Այլ աշխատանքի փոխադրումը որակվում է որպես աշխատանքային պայմանագրի էական պայմանների փոփոխություն, հետևաբար, աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում գործատուն աշխատողին պետք է տեղյակ պահի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Նոր աշխատանքային պայմաններով աշխատելու աշխատողի համաձայնության դեպքում տնօրենի և աշխատողի միջև կնքվում է գրավոր համաձայնագիր (պայմանագիր) այլ աշխատանքի փոխադրման մասին: Այլ վայրում աշխատողն անցնում է իր պարտականությունների կատարմանը կամ նրան թույլ է տրվում անցնելու աշխատանքի սույն կանոնների 2.1.4 կետում սահմանված կարգով: Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման նպատակով, տնօրենն կարող է աշխատողին մինչև մեկ ամիu ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) չնախատեuված այլ աշխատանքի, ինչպեu նաև փոփոխելու աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) uահմանված պաշտոնը, ստորաբաժանումը, աշխատողի իրավունքներն ու պարտականությունները` առանց աշխատողի համաձայնության: Եթե աշխատողի մոտ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են իր մասնագիտական աշխատանքը կատարելուն (չի կարող իրականացնել նախկին աշխատանքը վնասվածքի, մասնագիտական հիվանդության, առողջության վնասման այլ պատճառներով), ապա տնօրենի հրամանով աշխատողը կարող է փոխադրվել ավելի նվազ վարձատրությամբ աշխատանքի (աշխատողի համաձայնությունը տվյալ դեպքում անհրաժեշտ չէ), մինչև նրա աշխատունակության մասին բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից համապատասխան եզրակացություն ստանալը: Աշխատողը տնօրենի հրամանով կարող է փոխադրվել այլ աշխատանքի նաև իր բնակության վայրից դուրս այլ բնակավայրում, ինչպես նաև այլ գործատուների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այլ գործատուի մոտ: Այս դեպքում տնօրենը օպարտավոր է աշխատտողին տեղեկացնել այլ գործատուի մոտ տեղափոխվելու մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:Բոլոր դեպքերում այլ աշխատանքի փոխադրվող աշխատողի համար փորձաշրջան չի նախատեսվում: 
4.Ժամանակավոր անաշխատունակությունը կամ այլ պատճառներով աշխատանքի չներկայանալը. 
Աշխատողի կամ աշխատողի ընտանիքի անդամի հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու կամ այլ պատճառներով աշխատանքի չներկայանալու դեպքերում աշխատողը, հնարավորության դեպքում, պարտավոր է Ընկերությանը տեղեկացնել աշխատանքի չներկայացնալու հանգամանքների մասին: 
5. Ընկերություն գործուղված այլ գործատուի ներկայացուցչի աշխատանքի անցնելու թույլտվությունը. 
Ընկերություն գործուղված աշխատողը կարող է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ծառայության կողմից Ընկերությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց և աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո: 
IV Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը (աշխատանքից ազատումը).
Աշխատանքային հարաբերությունները դադարում են աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծմամբ: Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ կամ տնօրենի պատճառաբանված որոշումով` ստորև բերված դեպքերում և կարգով:
  1 Աշխատողի հետ կարող է լուծվել աշխատանքային պայմանագիրը` ցանկացած ժամանակ, եթե աշխատողը այդ մասին գրավոր առաջարկությամբ դիմել է տնօրենին կամ տնօրենը` աշխատողին և կողմերը միմյանց յոթ օրվա ընթացքում գրավոր ծանուցել են աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու իրենց համաձայնության մասին: Երկկողմանի համաձայնության դեպքում կողմերը կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և պայմանները: Համաձայնագրում կարող են նախատեսվել հատուցումներ, եթե աշխատանքային պայմանագրի լուծման նախաձեռնությունը պատկանում է տնօրենին: Նշված դեպքերում և հիմք ընդունելով օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջները տնօրենը հրաման է տալիս կողմերի համաձայնությամբ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու, փոխադարձ պարտավորությունները (գույքային և ոչ գույքային) մարելու, աշխատանքային պայմանագրի լուծման օրը աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր վճարումները կատարելու մասին: Հրամանի բացակայության դեպքում, նույն հիմքերով աշխատակազմի կառավարման բաժինը, տնօրենի հանձնարարությամբ տեղեկանք է տալիս աշխատողին պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականություններից ազատման մասին, ինչպես նաև նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու, աշխատանքային պայմանագրի լուծման օրը` աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր հատուցումները վճարելու մասին: Նշված հրամանի կամ տեղեկանքի բնօրինակը պահվում է աշխատակազմի կառավարման բաժնում, իսկ պատճենները տրվում է աշխատողին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց անմիջական ղեկավարության ներքո աշխատում է, կամ որոնց իրավասությունների և պարտականությունների շրջանակները կարող են առընչվել աշխատողի աշխատանքային գործառույթների հետ (հաշվապահություն, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման ծառայություն և այլն): Աշխատակազմի կառավարման բաժինը սահմանված կարգով լրացնում է աշխատողի աշխատանքային գրքույկը և հանձնում նրան: Աշխատողի ցանկությամբ նրան տրվում է նաև տեղեկանք աշխատանքային գործառույթների, աշխատավարձի, վճարված հարկերի, սոցիալական ապահովագրական վճարումների, աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
  2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատողն աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրը լուծելու համար` պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցում է տնօրենին պայմանագիրը լուծելու իր ցանկության մասին:
  3 Եթե տնօրենը չի ցանկանում շարունակել աշխատանքային հարաբերությունները տվյալ աշխատողի հետ, ապա ինքն է պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցում աշխատողին` պայմանագիրը լուծելու մասին: Սույն դրույթով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:
Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ տնօրենը հրաման է ընդունում աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու, փոխադարձ պարտավորությունները (գույքային և ոչ գույքային) մարելու, աշխատանքային պայմանագրի լուծման օրը աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր վճարումները կատարելու մասին: Հրամանի բացակայության դեպքում, նույն հիմքերով աշխատակազմի կառավարման բաժինը, տնօրենի հանձնարարությամբ տեղեկանք է տալիս աշխատողին պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականություններից ազատման մասին, ինչպես նաև նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու, աշխատանքային պայմանագրի լուծման օրը` աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր հատուցումները վճարելու մասին: Նշված հրամանի կամ տեղեկանքի բնօրինակը պահվում է աշխատակազմի կառավարման բաժնում, իսկ պատճենները տրվում է աշխատողին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց անմիջական ղեկավարության ներքո աշխատում է, կամ որոնց իրավասությունների և պարտականությունների շրջանակները կարող են առընչվել աշխատողի աշխատանքային գործառույթների հետ (հաշվապահություն, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման ծառայություն և այլն): Աշխատակազմի կառավարման բաժինը սահմանված կարգով լրացնում է աշխատողի աշխատանքային գրքույկը և հանձնում նրան: Աշխատողի ցանկությամբ նրան տրվում է նաև տեղեկանք աշխատանքային գործառույթների, աշխատավարձի, վճարված հարկերի, սոցիալական ապահովագրական վճարումների, աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
Եթե տնօրենը կամ աշխատակազմի կառավարման բաժինը սահմանված ժամկետում ու սահմանված կարգով չեն ծանուցել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման մասին կամ այդ մասին աշխատողը տնօրենին չի ծանուցել և աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրը աշխատողը ներկայանում է աշխատանքի, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Եթե տնօրենը կամ աշխատակազմի կառավարման բաժինը սահմանված ժամկետում ու սահմանված կարգով չեն ծանուցել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման մասին կամ այդ մասին աշխատողը տնօրենին չի ծանուցել և աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրը աշխատողը չի ներկայանում աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված և աշխատողն ազատվում է աշխատանքից վերը նշված կարգով, սակայն վերջնահաշվարկը կատարվում և աշխատողի աշխատավարձն ու այլ վճարումները, ինչպես նաև փաստաթղթերը նրան տրվում են ոչ թե աշխատանքային պայմանագրի լուծման օրը, այլ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:
  4. Եթե աշխատողը ցանկանում է նախքան աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալը կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծել, ապա առնվազն երեսուն օր առաջ, իսկ եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր աշխատանքը խոչընդոտող հիվանդության հետ, կամ տնօրենը չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում` առնվազն հինգ օր առաջ այդ մասին գրավոր ծանուցում է տնօրենին: Ծանուցումը ստանալուց հետո տնօրենը հիմք ընդունելով աշխատողի գրավոր ծանուցումը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածը հրաման է ընդունում աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու մասին, աշխատանքային պայմանագրի լուծման օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր վճարումները: Հրամանի բացակայության դեպքում, նույն հիմքերով աշխատակազմի կառավարման բաժինը, տնօրենի հանձնարարությամբ տեղեկանք է տալիս աշխատանքային պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու, աշխատանքային պայմանագրի լուծման օրը աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր հատուցումները վճարելու մասին: Նշված հրամանի կամ տեղեկանքի բնօրինակը պահվում է աշխատակազմի կառավարման բաժնում, իսկ պատճենները տրվում է աշխատողին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց անմիջական ղեկավարության ներքո աշխատում է, կամ որոնց իրավասությունների և պարտականությունների շրջանակները կարող են առընչվել աշխատողի աշխատանքային հարաբերություններին (հաշվապահություն, աշխողների անվտանգության և առողջության պահպանման ծառայություն): Աշխատակազմի կառավարման բաժինը լրացնում է աշխատողի աշխատանքային գրքույկը, հանձնում նրան: Աշխատողի ցանկությամբ նրան տրվում է նաև տեղեկանք աշխատանքային գործառույթների, աշխատավարձի, վճարված հարկերի, սոցիալական ապահովագրական վճարումների, աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
  5. Տնօրենը կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը Ընկերության լուծարման և (կամ) արտադրության ծավալների և (կամ) տնտեuական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում. նախօրոք` ոչ ուշ, քան երկու ամիս առաջ այդ մասին ծանուցելով աշխատողին:
Նշված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Տնօրենը կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատանքի էական պայմանները փոփոխվելու, աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատաuխանելու, աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տաuներկու ամuվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով), ինչպես նաև աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Նշված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում Ընկերությունը գրավոր ծանուցում է իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին` ոչ ուշ քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տաս տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:
Պայմանագիրը լուծելու մասին ծանուցման մեջ նշվում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը և պատճառները, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Նոր աշխատանք փնտրելու համար Ընկերությունը աշխատողին տրամադրում է ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից ոչ պակաս տևողությամբ ազատ ժամանակ, որի ընթացքում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որը հաշարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը:Աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով:Տնօրենը կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը,եթե մասնագիտական գիտելիքների անբավարարության կամ առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարող կատարել իր աշխատանքային պարտականությունները: Աշխատողի մասնագիտական գիտելիքների անբավարարության վերաբերյալ տնօրենը հիմք է ընդունում աշխատողի անմիջական ղեկավարի զեկուցագիրը կամ իր հրամանով ստեղծված որակավորման քննության (ատեստավորման) հանձնաժողովի գնահատականը, իսկ առողջական վիճակի վերաբերյալ` բժշկասոցիալական փորձաքննության եզրակացությունը: Նման դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումից առաջ տնօրենը կամ կադրերի բաժնի պետն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում աշխատողին գրավոր ծանուցում են աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցման մեջ նշվում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը և պատճառները, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը: Այդ ժամանակահատվածում տնօրենը կամ աշխատողի անմիջական ղեկավարն աշխատողին իր ցանկացած ժամանակ տրամադրում է մեկ օր կամ ութ ժամ ազատ ժամանակ աշխատանք փնտրելու համար և այդ ազատ ժամանակի համար աշխատողին վճարում` հիմք ընդունելով նրա միջին ժամային աշխատավարձը: Ծանուցման մեջ նշված ժամկետին համապատասխան տնօրենի հրամանով կամ տնօրենի հանձնարարությամբ կադրերի բաժնի պետի կազմած տեղեկանքի հիման վրա աշխատանքից ազատման հետագա գործընթացը կատարվում է 9.7.1 կետում նշված ընթացակարգով, այն տարբերությամբ, որ ազատման հիքում նշվում է օրենսգրքի 120-րդ հոդվածը: 
Աշխատողի կրճատման կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով աշխատանքից ազատելուց առաջ նրան առաջարկվում է իր առողջական վիճակին և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք (ազատ աշխատատեղի առկայության դեպքում), եթե Ընկրեությունում նման աշխատատեղ կա և միայն այդ առաջարկությունից հրաժարվելուց հետո ազատում աշխատանքից:
Աշխատանքային պայմանագրի լուծման գործընթացը կատարվում է 9.7.1 կետում նշված ընթացակարգով, այն տարբերությամբ, որ ազատման հիքում նշվում է օրենսգրքի 121-րդ հոդվածը: Տնօրենն իրավունք ունի աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իր վրա դրված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողը ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ: Այդ դեպքում տնօրենը գնահատելով աշխատողի արարքի վտանգավորության աստիճանը կարող է առանց ծանուցման իր հրամանով աշխատողին ազատել աշխատանքից լուծելով նրա հետ աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագրի լուծման գործընթացը կատարվում է 9.7.1 կետում նշված ընթացակարգով, այն տարբերությամբ, որ ազատման հիքում նշվում է օրենսգրքի 122-րդ հոդվածը:
Տնօրենն իրավունք ունի աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը վuտահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
ա) դրամական կամ ապրանքային արժեքներ uպաuարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս, 
բ) ուսումնադաuտիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք,
գ) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մաuին հայտնել է մրցակից կազմակերպությանը: 
Տնօրենը կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը` օրենքով սահմանված այլ հիմքերով: Աշխատանքային պայմանագրի լուծման սույն գլխի 9.2 կետում նշված դեպքերից բացի, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է նաև, օտարերկրացու հետ 9.1.5 կետում նշված աշխատանքային պայմանագիր կնքելու օրինական հիմքերը վերացվելու պահից:
Բացի վերը նշված դեպքերից տնօրենը կարող է աշխատանքային պայմանագիրը լուծել առանց աշխատողին ծանուցելու:
V. Տնօրենի պատասխանատվությունը.
Տնօրենը կամ այլ պաշտոնատար անձինք, ովքեր խախտել են oրենuգրքի 80-րդ հոդվածի պահանջները, oրենքով uահմանված կարգով կարող են ենթարկվել վարչական կամ նյութական պատաuխանատվության:
Տնօրենը կամ նրա ներկայացուցիչները պատաuխանատվություն են կրում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, եթե անoրինական աշխատանք կատարելու թույլտվություն են տվել և (կամ) հարկադրել աշխատելու քաղաքացուն, ինչպեu նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնաuները:
Տնօրենը և (կամ) նրա ներկայացուցիչները oրենքով uահմանված կարգով ենթակա են պատաuխանատվության, եթե խախտել են աշխատողի անձնական տվյալների մշակման և պաշտպանման` oրենuգրքով, այլ oրենքներով և իրավական ակտերով uահմանված կարգը:
Ընկերության (տնօրենի) նյութական պատաuխանատվությունն առաջանում է, եթե`
ա) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մաuնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մաuնագիտական հիվանդությամբ, uտացել է խեղում կամ մահացել է.
բ) վնաuն առաջացել է աշխատողի գույքի կորuտի, ոչնչացման կամ oգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով.
գ) թույլ են տրվել աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտումներ: Ընկերության (տնօրենը) հատուցում է իր պատճառած վնաuը Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված կարգով:
6. Աշխատողի իրավունքները. 
Աշխատողն իրավունք ունի` 
  ա) uտանալու ամբողջական տեղեկատվություն իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ.
  բ) ազատորեն և անվճար ծանոթանալու իր անձնական տվյալներին, uտանալու անձնական տվյալներ պարունակող յուրաքանչյուր գրառման պատճենը, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի.
  գ) ծանոթանալու իրեն վերաբերող բժշկական տվյալներին, ընդ որում` նաև իր ընտրած բժշկի մաuնակցությամբ.
  դ) պահանջելու հանել կամ ուղղել uխալ կամ ոչ լիարժեք, ինչպեu նաեւ oրենքի պահանջների խախտումով մշակված անձնական տվյալները: Այդ պահանջը մերժվելու դեպքում աշխատողն իրավունք ունի տնօրենին գրավոր ձեւով ներկայացնելու իր անհամաձայնությունը` կցելով համապատաuխան հիմնավորումներ.
  ե) տնօրենից պահանջելու իր վերաբերյալ uխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ փոխանցած բոլոր անձանց տեղեկացնել հանված տեղեկությունների, ուղղումների և լրացումների մաuին.
  զ) դատական կարգով բողոքարկելու տնօրենի յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն` կապված իր անձնական տվյալները մշակելու և պահպանելու հետ:
  է) uտանալու աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ oրենքով չարգելված տեղեկատվություն: ը) oրենuդրությամբ uահմանված կարգով պահանջելու վնաuների հատուցում, եթե տնօրենը անհիմն կերպով նրան չի թույլատրել աշխատանքի:
  թ) լուծելու որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մաuին առնվազն 10 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով տնօրենին
  ժ) լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մաuին առնվազն երեսուն oր առաջ գրավոր ձևով ծանուցելով տնօրենին.
  ժա) լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մաuին առնվազն հինգ oր առաջ գրավոր ձեւով ծանուցելով տնօրենին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեuված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե տնօրենը չի կատարում աշխատանքային պայմանագրով uահմանված պարտականությունները, խախտում է oրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպեu նաև uույն oրենuգրքով նախատեuված այլ դեպքերում.
  ժբ) աշխատանքային պայմանագրի լուծման մաuին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու oրվանից հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն տնօրենի համաձայնությամբ.
  ժգ) պահանջել և ստանալ աշխատանքի ընդունման, աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին տնօրենի կողմից ընդունված հրամանը.
  ժդ) ծանոթանալ իրեն վերաբերող տնօրենի կողմից ընդունված իրավական ակտերին.
  ժե) հանգuտի և uնվելու համար ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից.
  ժզ) oրենքով uահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաu աշխատանքային պայմանների, որը պարտավոր է ապահովել տնօրենը.
  ժէ) մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան, եթե համարում է, որ տնօրենը անօրինական կերպով փոփոխել է աշխատանքի պայմանները, կամ լուծել աշխատանքային պայմանագիրը: 
  
VII. Աշխատողի պարտականությունները.
Աշխատողը պարտավոր է`
  ա) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով uտանձնած պարտավորությունները.
  բ) պահպանել Ընկերության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.
  գ) կատարել աշխատանքի uահմանված նորմաները.
  դ) պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, ա) բարեխղճորեն վերաբերվել Ընկերության և աշխատողների գույքին, ինչպեu նաեւ մարդկանց  կյանքին ու առողջությանը.
  ե) Ընկերության գույքի պաշտպանությանն uպառնացող վտանգի ծագման մաuին անմիջապեu տեղեկացնել տնօրենին.
  զ) ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու դեպքում, ի հնարավորինս անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկլավարին կամ տնօրենին.
  է) իրեն վերաբերվող տնօրենի կողմից ընդունված իրավական ակտերին, ծանուցումներին կամ դրանց մասին համակարգչային բարձր տեխնոլոգիաներով (համացանցեր, հեռակապային SMS-ներ, հեռախոսներ և այլն) տեղեկացվելու դեպքում հավաստիացնել տնօրենին պատշաճ կարգով իրազեկված լինելու մասին: 
VIII. Աշխատողի պատասխանատվությունը.
Աշխատողը պարտավոր է հատուցել Ընկերության պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
  ա) Ընկերության գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.
  բ) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.
  գ) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը Ընկերության կողմից հատուցելու դեպքերում.
  դ) Ընկերության պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից.
  ե) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.
  զ) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
  Աշխատողը պարտավոր է հատուցել Ընկերության պատճառած վնաuը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամuվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ oրենuգրքի 239-րդ հոդվածով նախատեuված դեպքերի: Աշխատողը պարտավոր է հատուցել Ընկերության պատճառած վնաuը լրիվ ծավալով, եթե`
  ա) վնաuը պատճառվել է դիտավորությամբ.
  բ) վնաuը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետեւանքով.
  գ) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատաuխանատվության մաuին պայմանագիր.
  դ) վնաuը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, uարքավորումների, հատուկ հագուuտի եւ անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպեu նաեւ նյութերի, կիuաֆաբրիկատների կամ արտադրանքի կորuտի հետևանքով.
  ե) վնաuը պատճառվել է այնպիuի եղանակով կամ այնպիuի գույքի, որի դեպքում oրենքով uահմանված է լիակատար գույքային պատաuխանատվություն.
  զ) վնաuը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ 
IX. Աշխատանքային ռեժիմը.
  Ընկերության ամենօրյա աշխատանքի սկիզբ է սահմանվում առավոտյան ժամը 9.00, իսկ աշխատանքի ավարտ` ժամը 18.00:
  Ընկերության բժիշկների և միջին բուժանձնակազմի համար աշխատանքի և հանգստի ռեժիմը սահմանվում է համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելված 1-ի: Տեղամասային սկզբունքով աշխատող բժիշկների և միջին բուժաշխատողների համար փոխադարձ համաձայնությամբ տրամադրվում է համպատասխան ժամ տեղամասային աշխատանքների իրականացման համար: Ընկերության վարչատնտեսական աշխատողների համար աշխատաժամանակը սահմանվում է օրական 7 ժամ 48 րոպե, շաբաթական 39 ժամ:
  Ընկերության բոլոր աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրերով: Հանգստյան օրեր սահմանվում են շաբաթ և կիրակի օրերը:
  Աշխատողի պահանջով կամ փոխադարձ համաձայնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է առանձին աշխատողի համար` տնօրենի հրամանով, եթե նման պահանջ կամ համաձայնություն է եղել: Տնօրենը կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն աշխատանային օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում, բայց ոչ ավել քան երկու իրար հաջորդող օրերում 4 ժամ և ոչ ավել քան 8 ժամ` շաբաթվա ընթացքում: Աշխատողի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշում է կատարվում աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում: Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը լրացնում են կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, իսկ ընդհանուր վերահսկողությունը իրականացնում է կադրերի բաժնի տեսուչը: Յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին օրն կադրերի բաժնի պետը կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներից ստանում է լրացված տեղեկագրերը, ներկայացնում տնօրենի ստորագրությանը և նրա ստորագրությունից հետո հանձնում գլխավոր հաշվապահին:
  Աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու և աշխատանքի նախապատրաստելու ժամանակահատվածը` սահմանվում է մինչև 20 րոպե: Արտաժամյա չի համարվում Ընկերության հետևյալ պաշտոնատար անձանց` նորմալ աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը.
  • տնօրենի.
  • փոխտնօրենի.
  • ստորաբաժանման ղեկավարների (գլխավոր հաշվապահ, կադրերի բաժնի տեսուչ և այլն).
X. Հանգստի ժամանակը. 
  17. Ընկերության աշխատանքային օրվա ընթացքում սահմանվում է հանգստի և սնվելու համար 30րոպե տևողությամբ ընդմիջում` աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո: Յուրաքանչյուր աշխատողի համար ընդմիջման սկիզբ և ավարտ սահմանվում է ըստ նրա աշխատանքային ռեժիմի: Ընդմիջման այս ժամանակահատվածը չի ներառվում աշխատաժամանակում և աշխատողն այն օգտագործում է իր հայեցողությամբ և կարող է բացակայել աշխատավայրից: 
  18. Հատուկ պայմաններում աշխատողների համար, երբ աշխատանքը կատարվում է Ցելսիուսի սանդղակով պլյուս 40 աստիճանից բարձր և մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, աշխատանքային օրվա ընթացքում սահմանվում է երկու 20 րոպեանոց հատուկ ընդմիջումներ: Նշված ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում և այդ ժամանակահատվածի համար աշխատողի վճարումը կատարվում է հիմք ընդունելով նրա միջին ժամային աշխատավարձը: 
 19. Ընկերության աշխատողների համար սահմանվում է ամենամյա նվազագույն արձակուրդ 20 աշխատանքային օր տևողությամբ: ՀՀ Կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշմամբ սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ընդգրկված աշխատողներին տրամադրվում է երկարացված արձակուրդ 25 աշխատանքային օր (բացառիկ դեպքերում մինչև 35 աշխատանքային օր) տևողությամբ: ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1384-Ն որոշմամբ սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում ընդգրկված աշխատողներին տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ 2 աշխատանքային օր տևողությամբ: Ամենամյա արձակուրդը տրվում է նախօրոք հաստատված արձակուրդի հերթականությանը (ժամանակացույցին) համապատասխան: Լրացուցիչ արձակուրդը տրվում է ամենամյա արձակուրդի հետ միասին կամ աշխատողի ցանկությամբ այլ ժամանակ: Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել սահմանված արձակուրդի հերթականությունից (ժամանակացույցից) տարբերվող ժամանակ միայն տնօրենի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ: 
XI.Ընկերության աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները.
1. Աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները
 Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար տնօրենը հրամանով առանձին աշխատողների կամ աշխատողների առանձին խմբի կամ բոլոր աշխատողներին խրախուuելու նպատակով կարող է`
 • պարգևատրել միանվագ դրամական պարգևով, որի չափը կախված է Ընկերության ֆինանսական դրությունից, կատարված աշխատանքների չափից, որակից և նշանակությունից.
 • հայտարարել գրավոր շնորհակալություն.
 • պարգևատրել հուշանվերով.
 • տրամադրել լրացուցիչ վճարովի արձակուրդ.
 • հանել կարգապահական տույժը.
 • Ընկերության երկարամյա և անբասիր աշխատանքի համար, Ընկերության կոլեկտիվի հարգանքը վայելող վետերան աշխատողներին պարգևատրել օրենսդրաությամբ չարգելված այլ միջոցներով:
 Oրենքով նախատեuված դեպքերում և կարգով աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգևների: 
2.Աշխատողների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցները
 Տնօրենը կարող է Ընկերության աշխատողին ենթարկել կարգապահական պատասխանատվության, եթե աշխատողն իր մեղքով չի կատարել աշխատանքային պարտականությունները կամ այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ կերպով: Նման դեպքերում եթե աշխատողի կողմից այդ խախտումը կատարվել է առաջին անգամ, ապա տնօրենը հիմք ընդունելով աշխատողի անմիջական ղեկավարի (կառուցվածքային ստորաբաժանման պետի)` խախտման մասին զեկուցագիրը (իսկ իր անմիջական ենթակայության աշխատողի կողմից խախտում կատարելու դեպքում` առանց զեկուցագրի) և աշխատողի բացատրությունը (եթե աշխատողը չի հրաժարվել բացատրություն գրելուց), հրամանով աշխատողին տալիս է նկատողություն:  Եթե աշխատողը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտել է աշխատանգային կարգապահությունը, ապա տնօրենն հրամանով աշխատողին հայտարարում է խիստ նկատողություն: Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ սույն կարգապահական կանոններով իր վրա դրված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու, աշխատողի նկատմամբ վuտահությունը կորցնելու, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու, պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում, տնօրենը կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:  Նշված պատասխանատվության միջոցները կիրառելու համար տնօրենը հիմք է ընդունում առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ անմիջական ղեկավարի զեկուցագիրը կամ երեք այլ աշխատողների կողմից կազմված արձանագրությունը աշխատողի կողմից կատարված խախտման վերաբերյալ, կամ անմիջականորեն իր կողմից‎ նկատված խախտումը և խախտում կատարած աշխատողի բացատրությունը (եթե աշխատողը չի հրաժարվել բացատրություն գրելուց)` հղում կատարելով օրենսգրքի 113-րդ հոդվածին:  Յուրաքանչյուր խախտման դեպքում աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու համար, տնօրենը հաշվի է առնում աշխատողի նախկինում կատարած աշխատանքը, խախտման կատարման հանգամանքները, աշխատողի մեղքի բաժինը, խախտման ծանրությունը և դրա հետևանքները: Ստորև բերվում է առավել հաճախակի նկատվող կարգապահական խախտումների վերաբերյալ կիրառվող պատասխանատվության միջոցները.
 ա) եթե աշխատողը մեկ շաբաթվա ընթացքում երկու և ավելի անգամ անհարգելի պատճառով աշխատանքի է ներկայացել աշխատանքի սկզբից կամ ընդմիջման ավարտից հետո 20 րոպե և ավելի ուշացումով կամ ընդմիջման է գնում կամ աշխատավայրը լքում է նախքան աշխատաժամանակի ավարտը 10 րոպե և ավելի շուտ կամ աշխատաժամանակի ընթացքում առանց անմիջական ղեկավարի թույլտվության 15 րոպե և ավելի ժամանակահատվածով լքում է աշխատավայրը, ապա տնօրենը աշխատողի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառում է խիստ նկատողություն,
 բ) եթե աշխատողը մեկ ամսվա ընթացքում չորս և ավելի անգամ անհարգելի պատճառով աշխատանքի է ներկայանում աշխատանքի սկզբից կամ ընդմիջման ավարտից հետո 20 րոպե և ավելի ուշացումով կամ ընդմիջման է գնում կամ աշխատավայրը լքում է նախքան աշխատաժամանակի ավարտը 10 րոպե և ավելի շուտ կամ աշխատաժամանակի ընթացքում առանց անմիջական ղեկավարի թույլտվության 15 րոպե և ավելի ժամանակահատվածով լքում է աշխատավայրը, ապա տնօրենն աշխատողի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառում է խիստ կատողություն: Եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ աշխատողի կողմից նման խախտում է կատարվում, ապա տնօրենը նույն հրամանով աշխատողին տալիս է երկրորդ խիստ նկատողությունը և լուծում աշխատանքային պայմանագիրը,
 գ) եթե աշխատողը թեկուզ մեկ անգամ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրը չի ներկայացել աշխատանքի, ապա տնօրենը որպես կարգապահական տույժ կարող է նրա հետ լուծել աշխատանքային պայմանագիրը,
 դ) եթե աշխատողն անգիտակցաբար հրապարակել կամ մրցակից կազմակերպությանը հայտնել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ, ապա նրան հայտարարվում է նկատողություն, իսկ եթե նույն արարքը կատարել է երկրորդ անգամ կամ դիտավորյալ, ապա այն իրավական հիմք է աշխատանքային պայմանագիրը լուծելու համար,
 ե) եթե աշխատողը կամայականություն է դրսևորել, օգտագործել է իր պաշտոնական դիրքը` իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով, ապա տնօրենը աշխատողի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառում է խիստ նկատողություն, իսկ եթե այդ խախտման հետևանքով Ընկերությանը հասցվել է էական վնաս, ապա անհապաղ կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, 
 զ) եթե աշխատողն աշխատանքի վայրում սեռական հետապնդումներ է կատարել իր ենթակաների կամ շահառուների նկատմամբ, ապա նրա նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվում է խիստ նկատողություն, իսկ եթե նման արարքը պարբերական բնույթ է կրել կամ տուժողին այնպիսի վնաս է պատճառվել, որ վերջինս դիմել է դատարան, ապա տնօրենը կարող է խախտում կատարած աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը,
 է) եթե աշխատողը աշխատանքային ժամերին, ինչպես նաև ոչ աշխատանքային ժամերին աշխատավայրում ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր է օգտագործել կամ դրանց ազդեցության տակ աշխատավայր ներկայացել և եթե իր բացատրության մեջ նա խոստովանել է, որ դա եզակի դեպք է և այլևս չի կրկնվի, ապա նրա նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվում է խիստ նկատողություն, իսկ եթե նման խախտումները պարբերական են, կամ աշխատողը հրաժարվել է բացատրություն գրելուց կամ նշված նյութերի ազդեցության տակ նա թույլ է տվել այլ խախտումներ (հայհայոնքներ է տվել, քաշքշել աշխատողներին կամ հաճախորդներին, աղմկել և այլ անվայել արարքներ կատարել), ապա տնօրենը կարող է լուծել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը,
 ը) եթե աշխատողը հրաժարվել է պարտադիր բժշկական զննությունից, առաջին անգամ նրա նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվում է խիստ նկատողություն, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տնօրենը լուծում էնրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը,
 թ) եթե աշխատողը կատարել է ՀՀ Սահմանադրության 14-48-րդ հոդվածներով ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքները ոտնահարող գործուղություններ, ապա տնօրենը գնահատելով աշխատողի վարարքի վտանգավորության աստիճանը և Ընկերությանը հասցրած վնասի (նյութական կամ բարոյական) չափը կարող է աշխատողի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել խիստ նկատողություն կամ լուծել նրա հետ աշխատանքային պայմանագիրը: 

Կատեգորիա: ԿԱՆՈՆՆԵՐ | Ավելացրեց: kajan
Դիտումներ: 1629 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ԲԱԺՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ [10]
ՄԵՐ ՄԱՍԻՆ [13]

ՈՐՈՆԵԼ

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0