Երեքշաբթի, 23.04.2024, 13:16
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

XX դարի 50 –ական թվականներին երբեմնի գյուղաքաղաք Կիրովականն աճում էր դեպի արևելք: Արդեն կար դիմաց թաղամասը, որը թեև խիտ չէր բնակեցված,բայց կարիք ուներ բուժ սպասարկման: Եվ 01.09.1954թ. Դիմացում բացվեց թիվ 3 պոլիկլինիկան՝ Կնունյաց փողոցի սկզբնամասում գտնվող ռեկլամային տաղավարի 1-2 սենյակում, 1-2 բժշկով, բուժքույրով: Մեծանում էր թաղամասը և մեծանում էին նրա պահանջները: Արդեն 1957թ.-ից պոլիկլինիկան ուներ ոչ միայն թաղամասային թերապևտներ, այլ նաև նեղ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքները ներ էին դնում ժողովրդի առողջության պահպանման պատվաբեր գործին: Պոլիկլինիկան գործում էր Աղայան 69 հասցեի տիպային լուսավոր հարմարավետ շենքում: Դիմաց թաղամասին կից կարճ ժամանակում ավելացավ Բազում թաղամասը: Դարի ու ժամանակի պահանջն էր, ու ծնվեց III բուժ միավորումը, որը իր մեջ առավ  նաև թիվ 3 պոլիկլինիկան: Դիմացի արդեն 34000 հասնող ազգաբնակչությունը հնարավորություն ստացավ ոչ միայն  որակյալ ամբուլատոր, այլև մասնագիտացված ստացիոնար բուժում ակնկալելու: Թաղամասային թերապևտների թիվը հասավ 25-ի, կային լաբորատոր գործիքային շատ միջոցներ, նեղ մասնագետներ , լավագույն ուժեր: 14.02.1977թ. -15.05.11987թ. գործեց III  բուժ միավորումը: 15.05.1987թ. կրկին մնաց թիվ 3 պոլիկլինիկա` դիմաց թաղամասը սպասարկելու համար:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժը այլ  բուժհիմնարկների նման՝ թիվ 3 պոլիկլինիկային զրկեց շենքից, տեղափոխեց տնակային ծանր ու անհարմարավետ պայմաններին: Ցուրտ ու մութ պայմանները, սակայն չնկճեցին ճերմակ խալաթավորների կամքն ու պահանջները: Մարդկանց գոհացնելու,  բավարարելու վեհ զգացումը, ինչպես  նաև հույսը՝, որ մի օր կլավանան իրենց աշխատանքային պայմանները: 
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով նորոգվեց պոլիկլինիկայի շենքը` 1997թ.-ից բարենորոգված լուսավոր աշխատասենյակները նոր ավյուն ու ոգեշնչում էին տվել ողջ կոլեկտիվին, ազգաբնակչությանը: 
1999  թվականին  թիվ 3 պոլիկլինիկան տեղափոխվեց նոր մասնաշենք և  սպասարկում է Դիմաց, Բազում թաղամասերի մեծահասակ և մանկական ազգաբնակչությանը` թվով 29000 մարդու, սպասարկում է 8 թաղամասային թերապևտով, 5 մանկաբույժով, նեղ մասնագետներով:  


RSS

ՈՐՈՆԵԼ

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0