XX դարի 50 –ական թվականներին երբեմնի գյուղաքաղաք Կիրովականն աճում էր դեպի արևելք: Արդեն կար դիմաց թաղամասը, որը թեև խիտ չէր բնակեցված,բայց կարիք ուներ բուժ սպասարկման: Եվ 01.09.1954թ. Դիմացում բացվեց թիվ 3 պոլիկլինիկան՝ Կնունյաց փողոցի սկզբնամասում գտնվող ռեկլամային տաղավարի 1-2 սենյակում, 1-2 բժշկով, բուժքույրով: Մեծանում էր թաղամասը և մեծանում էին նրա պահանջները: Արդեն 1957թ.-ից պոլիկլինիկան ուներ ոչ միայն թաղամասային թերապևտներ, այլ նաև նեղ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքները ներ էին դնում ժողովրդի առողջության պահպանման պատվաբեր գործին: Պոլիկլինիկան գործում էր Աղայան 69 հասցեի տիպային լուսավոր հարմարավետ շենքում: Դիմաց թաղամասին կից կարճ ժամանակում ավելացավ Բազում թաղամասը: Դարի ու ժամանակի պահանջն էր, ու ծնվեց III բուժ միավորումը, որը իր մեջ առավ նաև թիվ 3 պոլիկլինիկան: Դիմացի արդեն 34000 հասնող ազգաբնակչությունը հնարավորություն ստացավ ոչ միայն որակյալ ամբուլատոր, այլև մասնագիտացված ստացիոնար բուժում ակնկալելու: Թաղամասային թերապևտների թիվը հասավ 25-ի, կային լաբորատոր գործիքային շատ միջոցներ, նեղ մասնագետներ , լավագույն ուժեր: 14.02.1977թ. -15.05.11987թ. գործեց III բուժ միավորումը: 15.05.1987թ. կրկին մնաց թիվ 3 պոլիկլինիկա` դիմաց թաղամասը սպասարկելու համար:
1988թ.-ի ավերիչ երկրաշարժը այլ բուժհիմնարկների նման՝ թիվ 3 պոլիկլինիկային զրկեց շենքից, տեղափոխեց տնակային ծանր ու անհարմարավետ պայմաններին: Ցուրտ ու մութ պայմանները, սակայն չնկճեցին ճերմակ խալաթավորների կամքն ու պահանջները: Մարդկանց գոհացնելու, բավարարելու վեհ զգացումը, ինչպես նաև հույսը՝, որ մի օր կլավանան իրենց աշխատանքային պայմանները:
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով նորոգվեց պոլիկլինիկայի շենքը` 1997թ.-ից բարենորոգված լուսավոր աշխատասենյակները նոր ավյուն ու ոգեշնչում էին տվել ողջ կոլեկտիվին, ազգաբնակչությանը:
1999 թվականին թիվ 3 պոլիկլինիկան տեղափոխվեց նոր մասնաշենք և սպասարկում է Դիմաց, Բազում թաղամասերի մեծահասակ և մանկական ազգաբնակչությանը` թվով 29000 մարդու, սպասարկում է 8 թաղամասային թերապևտով, 5 մանկաբույժով, նեղ մասնագետներով: