ՈՒրբաթ, 19.04.2024, 05:53
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) իրավաբանական անձ հանդիսացող առևտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվող բաժնետոմսերի: 
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի՝ Լոռու մարզպետի (այսուհետև՝ Հիմնադիր)1998թ. հունվարի 20-ի թիվ 55 որոշմամբ՝ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով: 
Ընկերությունը հանդիսանում է «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» պետական ձեռնարկության (վկայական թիվ 01Ա-021546, գրանցման թիվ 26.140.00695., ամսաթիվը՝ 03.01.96թ.) իրավահաջորդը:
1.2 Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3 Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.4 Ընկերության ֆիրմային անվանումն է`հայերեն լրիվ՝ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն
կրճատ՝ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ
ռուսերեն լրիվ՝ Государственное закрытое акционерное общество "Ванадзорская поликлиника N3"
կրճատ՝ ГЗАО "Ванадзорская поликлиника N3"
անգլերեն լրիվ՝ "Vanadzori Polyclinic N3" State Closed Joint Stock Company
կրճատ՝ "Vanadzori Polyclinic N3" SCJSC 
1.5 Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն է 
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ալավերդյան 49:
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (փոփոխություն)
ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ    պետական փակ բաժետերական ընկերության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
Կանոնադրության  1.1  կետից հետո ավելացնել հետևյալ  բովանդակությամբ նոր պարբերություն:
«ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»    պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. Նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» թիվ  1911-Ն  որոշման համաձայն վերակազմակերպվել է նրանից նոր «ԳՈՒԳԱՐՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության առանձնացման ճանապարհով:
2.Ընկերության կանոնադրության  4.1  կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ
«4.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 19,600,000 (տասնիննը միլիոն վեց հարյուր հազար) դրամ որը կազմում է  1960  հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 դրամ:
Բոլոր 1960 բաժնետոմսերը տեղաբաշխված են սեփականության իրավունքով պատ կանում են  Հայաստանի Հանրապետությանը  և լրիվ վճարված  են նրա  կողմից
Ընկերության բոլոր բաժնետոմսերը   հասարակ են»
Սույն փոփոխությունը հանդիսանում է «ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերության15.10.1999թ. գրանցված կանոնադրության (փոփոխությունները գրանցված են 01.10.2001թ. 29.07.2004.թ.և 15.04.2005թ). բաղկացուցիչ  մասը:


RSS

ՈՐՈՆԵԼ

ՕՐԱՑՈՒՅՑ

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0