ՈՒրբաթ, 01.11.2024, 02:13
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 3 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ

ՆՅՈՒԹԵՐ

Գլխավոր էջ » Ֆայլեր » ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ
09.12.2013, 21:19

1 Ընկերությունը կարող է տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:
2 Ընկերությունը իրավունք ունի տեղաբաշխել միայն սովորական բաժնետոմսեր: 
Ընկերության կողմից թողարկված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:
3 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:
4 Ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Ընկերության կողմից Հիմնադրին տրվում է բաժնետոմսերի հավաստագիր /սերտիֆիկատ/:
 Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ:
 Հավաստագիրը պետք է համապատասխանի ՀՀ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
5 Բաժնետոմսն անբաժանելի է:
6 Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան դրանց տեսաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
 Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական:
 Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով:
 Ընկերության հիմնադրման ժամանակ, ինչպես նաև տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեղեթերի ոչ դրամական միջոցներով ձեռք բերման ժամանակ, բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
 Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը /չվճարված կամ հետ վերադարձված/ չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններչեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից՝ դրանք Ընկերությանը փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում: Հակառակ դեպքում Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխման մասին:


Կատեգորիա: ՄԵՐ ՄԱՍԻՆ | Ավելացրեց: kajan
Դիտումներ: 412 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
RSS

ԲԱԺՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ [10]
ՄԵՐ ՄԱՍԻՆ [13]

ՈՐՈՆԵԼ

ԺԱՄԸ


ԵՂԱՆԱԿ

ՌԱԴԻՈ

ՏԱՐԱԴՐԱՄ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

ԳՆԱՀԱՏԵԼ
Պատասխանների ընդհանուր քանակը: 61

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0